ՃԱՊՈՆԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

«ԻՐՈՀԱ» կենտրոնի անդամները հնարավորություն ունեն մասնակցել ճապոներենի հմտությունների զարգացման ծրագրերին, որոնք վարում են ոլորտում մեծ փորձ ունեցող ինչպես հայ, այնպես էլ լեզվակիր մասնագետները:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«ԻՐՈՀԱ» կենտրոնը անդամների համար պարբերաբար իրականացնում է մշակութային միջոցառումներ, որոնց շրջանակներում անդամերը ծանոթանում և խորացնում են իրենց գիտելիքներն ու հմտությունները Ճապոնիայի մշակույթի տարբեր ոլորտների մասին:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Մշակութային փոխանակումը «ԻՐՈՀԱ» կենտրոնի գործունեության կարևոր ուղություններից մեկն է, քանի որ դա է հանդիսանում երկու ժողովուրդների միջև բարեկամության և մշակութային փոխըմբռնման կարևոր կամուրջ:

Ի՞նչ է նշանակում «ԻՐՈՀԱ»

Ի՞նչ է նշանակում «ԻՐՈՀԱ»

«ԻՐՈՀԱ» (いろは)-ն ճապոներենի վանկային այբուբենի (կանա համակարգի) հին անվանումն է: Ներկայումս առավել լայնորեն տարածված «գոձյուօն» այբուբենից տարբերվում է նիշերի (տառերի) դասավորությամբ: Քանի որ い→Ի, ろ→ՐՈ, は→ՀԱ նիշերը հանդիսանում են «ԻՐՈՀԱ» դասավորության այբուբենի առաջին երեք տառերը, «ԻՐՈՀԱ» ասելով հասկանում են նաև ինչ որ բանի «սկիզբ», «հիմք», «բազա», «առաջին քայլեր», ճիշտ այնպես, ինչպես անգլերենում գործածվում է «ABC»-ն: Լինի դա մասնագիտական կամ հետաքրքրությունների ոլորտ, անհնարին է հաջողության հասնել առանց հիմնարար գիտելիքների: Եվ այդ հիմնարար գիտելիքները պետք է լինեն ճշգրիտ, քանի որ դա է այն «հիմքը»՝ ԻՐՈՀԱ-ն, որի վրա կառուցվում և խորացվում են նոր գիտելիքները: Այդ իսկ պատճառով մենք չափազանց

Read more

Բարև սիրելի այցելու

Դու հետաքրքրված ես Ճապո՞նիայով: Ուզում ես ուսումնասիրել ճապոներեն և խորացնել քո գիտելիքները ծագող արևի երկրի մասի՞ն: Ուզում ես գտնել համախոհ ընկերնե՞ր: Ուրեմն, անկասկած, «ԻՐՈՀԱ»-ն կարող է քեզ օգնել: Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն «ԻՐՈՀԱ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2014 թ-ի հուլիսին մի խումբ ճապոնագետների և հայաստանաբնակ Ճապոնիայի քաղաքացիների կողմից, իսկ Կենտրոնի ստեղծման գործում մեծ ավանդ ունեն մեր ճապոնացի բարեկամները, որոնք խրախուսել և ոգևորել են այս նախաձեռնությունը: Կայքում դու կարող ես գտնել բազմաբնույթ «ԻՐՈՀԱ» տեղեկություններ ինչպես Ճապոնիայի, այնպես էլ Կենտրոնի գործունեության, նպատակների, ու հեռանկարների մասին: Իսկ անդամակցելով «ԻՐՈՀԱ» կենտրոնին, դու հնարավորություն կունենաս զարգացնել քո գիտելիքները, անմիջական մասնակցություն ունենալ Կենտրոնում պարբերաբար անցկացվող միջոցառումներին, ճապոներեն լեզվի հմտությունների զարգացման ծրագրերին: Սիրով սպասում ենք մեր հանդիպմանը:

Ռուզան Խոջիկյան «ԻՐՈՀԱ» ՀԿ նախագահ՝

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ