Փերի Սողոմոնյան «Իրոհա» կենտրոնի անդամ Կակիձոմե (書き初め, «առաջին գիր») ՝ Նոր Տարուն գրվող առաջին հիերոգլիֆն է: Այն գրվում է վայելչագրության (կալիգրաֆիա) համար նախատեսված հատուկ թղթի, կամ «վաշի» կոչվող ճապոնական ավանդական թղթի վրա՝ վրձնով: Ի սկզբանե այս սովորույթը ծագել է կայսերական պալատում և տարածվել է ժողովրդի մեջ Էդո դարաշրջանում (1603-1868թթ): Նախկինում թղթի վրա ոտանավորներ էին գրվում, իսկ մեր ժամանակներում ճապոնացիները գրում են այնպիսի հիերոգլիֆներ, որոնք իմաստով կապված են «երջանկության» հետ, ինչպիսիք են՝ գարուն (春), երկարակեցություն (長寿), հավերժական երիտասարդություն (永遠の若さ) և այլն: Մենք ևս Իրոհա կենտրոնում այս տարի հնարավորություն ունեցանք գրել մեր առաջին Կակիձոմեն՝ Սյու սենսեյի հիերոգլիֆների դասի ժամանակ: Առաջին հայացքից թվում էր թե հեշտ է գրել , բայց երբ վրձինը հայտնվում է քո ձեռքում,