Յանա Ղարիբյան «ԻՐՈՀԱ» կենտրոնի անդամ Իրոհա կենտրոնում հաճախ կազմակերպվում են զանազան միջոցառումներ։ Ես ուզում եմ պատմել դրանցից մեկի՝ «Մշակութային փոխանակման երեկո» միջոցառման նմասին։ Վերջերս մեզ այցելել էր ճապոնիայի համալսարանի ուսանողուհի՝ Ինագավա Միդորին (Միդորի սանը)։ Ինչպես նախատեսված էր ծրագրով, Միդորի սանը նախ մեզ սովորեցրեց պատրաստել ճապոնական քաղցրավենիք՝ ուիրո (外郎)։ Պատրաստման ձևը շատ հեշտ էր և շատ համեղ էր: Քանի դեռ Ույրո-ն սառում էր սառնարանում, Միդորի սանը մեզ ներկայացրեց ճապոնիայի մշակույթը, պատմեց տեսարժան վայրերի և ճապոնացիների առօրյայի մասին: Միդորի սանը իր պրեզենտացիան անվանել էր «10–օրյա ճանապարհորդություն Ճապոնիայով», և իրոք ստացվեց վիրտուալ, բայց շատ հետաքրքիր ճանապարհորդություն։ Բացի նրանից, որ մենք շատ նոր բան իմացանք Միդորի սանի ներկայացրածից, մեր մեջ ավելի մեծացավ այդ հրաշագեղ