Դեսպանի այցը «ԻՐՈՀԱ» կենտրոն

Դեսպանի այցը «ԻՐՈՀԱ» կենտրոն

Հախվերդյան Աննա «ԻՐՈՀԱ» կենտրոնի անդամ Հունիսի 24-ին ԻՐՈՀԱ կենտրոնը նորից մարդաշատ էր: Մի խումբ անդամներ խոհանոցում պատրաստում էին ճապոնական քաղցրավենիք: Մեկ ուրիշ խումբ սենյակի պատերին պաստառներ էին փակցնում: Ամենը հիշեցնում էր հերթական միջոցառման նախապատրաստական աշխատանքները, բացառությամբ մեկ բանի: Բոլորը մի տեսակ զուսպ էին, լուռ, դեմքին ինչ-որ հուզմունք կար: Ինչու՞: Որովհետև այդ օրը մենք շատ կարևոր հյուր էինք սպասում: Հայաստանում Ճապոնիայի դեսպան`Էիջի Տագուչին տիկնոջ հետ պետք է այցելեր «ԻՐՈՀԱ» կենտրոն, ներկա գտնվելու ճապոներենի դասաժամին և ծանոթանալու կենտրոնի գործունեությանը: Մենք անչափ ուրախ էինք նման առիթին: Իհարկե մեզ համար շատ մեծ պատիվ էր հանդիպել մեր շատ սերելի երկրի դեսպանին, ուստի մեր հուզմունքը պայմանավորված էր միայն ու միայն նրանով, որ ուզում էինք լավ ներկայանալ:

Ինչու՞ Ճապոներեն

Ինչու՞  Ճապոներեն

Անի Ռոստոմյան «Իրոհա» կենտրոնի անդամ Ճապոնիան յուրօրինակ մշակույթով, կենցաղով, ավանդույթներով և նույնիսկ յուրօրինակ մարդկանց երկիր է: Ծագող արևի երկրում շատ զարմանահրաշ ավանդույթներ, գեղեցիկ և ինքնաոճ քաղաքներ կան: Ես մանկուց սիրում էի նայել Ճապոնական անիմացիոն ֆիլմեր, նրանց կանանց և աղջիկների տարազներն ու սանրվածքները գերում էին ինձ: Ժամանակի ընթացքում ես անընդհատ առնչվում էի ճապոնական տեխնիկայի, ավտոմեքենաների, սպասքի և ուտեստների հետ և միշտ լսում էի նույն գովասանքի խոսքերը, թե դրանք լավագույնն են: Մի անգամ մի գեղեցիկ նկար տեսա ամսագրում, որտեղ Ճապոնական գարուն էր պատկերված՝ բալենիների այգում: Այդ պատկերն այնքան տպավորվեց իմ մեջ, որ հենց հաջորդ օրվանից ես ինձ համար որոշեցի, որ պետք է սովորեմ այդ անսովոր ու հետաքրքիր երկրի լեզուն և անպայման պետք

Մեր առաջին Կակիձոմեն

Մեր առաջին Կակիձոմեն

Փերի Սողոմոնյան «Իրոհա» կենտրոնի անդամ Կակիձոմե (書き初め, «առաջին գիր») ՝ Նոր Տարուն գրվող առաջին հիերոգլիֆն է: Այն գրվում է վայելչագրության (կալիգրաֆիա) համար նախատեսված հատուկ թղթի, կամ «վաշի» կոչվող ճապոնական ավանդական թղթի վրա՝ վրձնով: Ի սկզբանե այս սովորույթը ծագել է կայսերական պալատում և տարածվել է ժողովրդի մեջ Էդո դարաշրջանում (1603-1868թթ): Նախկինում թղթի վրա ոտանավորներ էին գրվում, իսկ մեր ժամանակներում ճապոնացիները գրում են այնպիսի հիերոգլիֆներ, որոնք իմաստով կապված են «երջանկության» հետ, ինչպիսիք են՝ գարուն (春), երկարակեցություն (長寿), հավերժական երիտասարդություն (永遠の若さ) և այլն: Մենք ևս Իրոհա կենտրոնում այս տարի հնարավորություն ունեցանք գրել մեր առաջին Կակիձոմեն՝ Սյու սենսեյի հիերոգլիֆների դասի ժամանակ: Առաջին հայացքից թվում էր թե հեշտ է գրել , բայց երբ վրձինը հայտնվում է քո ձեռքում,