Warning: "continue" targeting switch is equivalent to "break". Did you mean to use "continue 2"? in /home/c8489359/public_html/irohacenter.com/wp-content/plugins/qtranslate-x/qtranslate_frontend.php on line 497
Ի՞նչ է նշանակում «ԻՐՈՀԱ» – IROHA Center

IROHA_LOGO_2014-12-15

«ԻՐՈՀԱ» (いろは)-ն ճապոներենի վանկային այբուբենի (կանա համակարգի) հին անվանումն է: Ներկայումս առավել լայնորեն տարածված «գոձյուօն» այբուբենից տարբերվում է նիշերի (տառերի) դասավորությամբ:

Քանի որ い→Ի, ろ→ՐՈ, は→ՀԱ նիշերը հանդիսանում են «ԻՐՈՀԱ» դասավորության այբուբենի առաջին երեք տառերը, «ԻՐՈՀԱ» ասելով հասկանում են նաև ինչ որ բանի «սկիզբ», «հիմք», «բազա», «առաջին քայլեր», ճիշտ այնպես, ինչպես անգլերենում գործածվում է «ABC»-ն:

Լինի դա մասնագիտական կամ հետաքրքրությունների ոլորտ, անհնարին է հաջողության հասնել առանց հիմնարար գիտելիքների: Եվ այդ հիմնարար գիտելիքները պետք է լինեն ճշգրիտ, քանի որ դա է այն «հիմքը»՝ ԻՐՈՀԱ-ն, որի վրա կառուցվում և խորացվում են նոր գիտելիքները: Այդ իսկ պատճառով մենք չափազանց կարևորում ենք հենց այդ փուլը:

Եթե դուք սիրում եք Ճապոնիան և Ճապոնական մշակույթը, այն նույնպես պետք է ճանաչել ԻՐՈՀԱ-ից: Ճշգրիտ, չաղավաղված ԻՐՈՀԱ-ից: