Հախվերդյան Աննա
«ԻՐՈՀԱ» կենտրոնի անդամ

Հունիսի 24-ին ԻՐՈՀԱ կենտրոնը նորից մարդաշատ էր: Մի խումբ անդամներ խոհանոցում պատրաստում էին ճապոնական քաղցրավենիք: Մեկ ուրիշ խումբ սենյակի պատերին պաստառներ էին փակցնում: Ամենը հիշեցնում էր հերթական միջոցառման նախապատրաստական աշխատանքները, բացառությամբ մեկ բանի: Բոլորը մի տեսակ զուսպ էին, լուռ, դեմքին ինչ-որ հուզմունք կար: Ինչու՞: Որովհետև այդ օրը մենք շատ կարևոր հյուր էինք սպասում: Հայաստանում Ճապոնիայի դեսպան`Էիջի Տագուչին տիկնոջ հետ պետք է այցելեր «ԻՐՈՀԱ» կենտրոն, ներկա գտնվելու ճապոներենի դասաժամին և ծանոթանալու կենտրոնի գործունեությանը: Մենք անչափ ուրախ էինք նման առիթին: Իհարկե մեզ համար շատ մեծ պատիվ էր հանդիպել մեր շատ սերելի երկրի դեսպանին, ուստի մեր հուզմունքը պայմանավորված էր միայն ու միայն նրանով, որ ուզում էինք լավ ներկայանալ:
Սակայն հանդիպելով դեսպանին, զրուցելով նրա հետ, տեսնելով թե ինչ ժպտերես և բարի մարդ է, մենք էլ չնկատեցինք, թե որ պահին հուզմունքն անցավ:

IMG_0278 IMG_0280

Մինչ դասին անցնելը, մեր կենտրոնի սաները դեսպանին ճապոներենով ներկայացրեցին բոլոր այն միջոցառումների մասին, որոնք անց են կացվել «ԻՐՈՀԱ» կենտրոնում մինչ օրս: Մենք պատրասել էինք բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնք մեր ուսուցիչների օգնությամբ թարգմանել էինք ճապոներեն: Նաև պատրաստել էինք պաստառներ միջոցառումների վերաբերյալ, որոնցով զարդարել էինք մեր կենտրոնի պատերը:

IMG_0293 IMG_0297

IMG_0302 IMG_0321

Ցուցադրական դասի ժամանակ տեքստեր կարդացինք , թարգմանեցինք, ծանոթացանք նոր քերականական ձևերի հետ: Մեր ուսուցիչները պատրաստել էին շատ հետաքրքրաշարժ հարցեր, որոնց պետք է պատասխանեինք ոչ միայն մենք, այլ նաև դեսպանը: Վերջում, թեյի սեղանի շուրջ, հնարավորություն ունեցանք նաև զրուցել դեսպանի և տիկնոջ հետ, հարցեր տալ: Ես պատմեցի իմ ՝ Ճապոնիայում սովորելու երազանքի մասին: Հանդիպումը անցավ շատ հետաքրքիր ու ջերմ մթնոլորտում:

IMG_0336 IMG_0339

Անչափ շնորհակալ ենք դեսպանին մեր կենտրոն այցելելու համար և անհամբեր սպասում ենք հաջորդ հանդիպմանը:

Դեսպանի այցը «ԻՐՈՀԱ» կենտրոն