Դեսպանի այցը «ԻՐՈՀԱ» կենտրոն

Դեսպանի այցը «ԻՐՈՀԱ» կենտրոն

Հախվերդյան Աննա «ԻՐՈՀԱ» կենտրոնի անդամ Հունիսի 24-ին ԻՐՈՀԱ կենտրոնը նորից մարդաշատ էր: Մի խումբ անդամներ խոհանոցում պատրաստում էին ճապոնական քաղցրավենիք: Մեկ ուրիշ խումբ սենյակի պատերին պաստառներ էին փակցնում: Ամենը հիշեցնում էր հերթական միջոցառման նախապատրաստական աշխատանքները, բացառությամբ մեկ բանի: Բոլորը մի տեսակ զուսպ էին, լուռ, դեմքին ինչ-որ հուզմունք կար: Ինչու՞: Որովհետև այդ օրը մենք շատ կարևոր հյուր էինք սպասում: Հայաստանում Ճապոնիայի դեսպան`Էիջի Տագուչին տիկնոջ հետ պետք է այցելեր «ԻՐՈՀԱ» կենտրոն, ներկա գտնվելու ճապոներենի դասաժամին և ծանոթանալու կենտրոնի գործունեությանը: Մենք անչափ ուրախ էինք նման առիթին: Իհարկե մեզ համար շատ մեծ պատիվ էր հանդիպել մեր շատ սերելի երկրի դեսպանին, ուստի մեր հուզմունքը պայմանավորված էր միայն ու միայն նրանով, որ ուզում էինք լավ ներկայանալ:

Մշակութային փոխանակման երեկո «10–օրյա ՎԻՐՏՈՒԱԼ ճանապարհորդություն Ճապոնիայով»

Մշակութային փոխանակման երեկո «10–օրյա ՎԻՐՏՈՒԱԼ ճանապարհորդություն Ճապոնիայով»

Յանա Ղարիբյան «ԻՐՈՀԱ» կենտրոնի անդամ Իրոհա կենտրոնում հաճախ կազմակերպվում են զանազան միջոցառումներ։ Ես ուզում եմ պատմել դրանցից մեկի՝ «Մշակութային փոխանակման երեկո» միջոցառման նմասին։ Վերջերս մեզ այցելել էր ճապոնիայի համալսարանի ուսանողուհի՝ Ինագավա Միդորին (Միդորի սանը)։ Ինչպես նախատեսված էր ծրագրով, Միդորի սանը նախ մեզ սովորեցրեց պատրաստել ճապոնական քաղցրավենիք՝ ուիրո (外郎)։ Պատրաստման ձևը շատ հեշտ էր և շատ համեղ էր: Քանի դեռ Ույրո-ն սառում էր սառնարանում, Միդորի սանը մեզ ներկայացրեց ճապոնիայի մշակույթը, պատմեց տեսարժան վայրերի և ճապոնացիների առօրյայի մասին: Միդորի սանը իր պրեզենտացիան անվանել էր «10–օրյա ճանապարհորդություն Ճապոնիայով», և իրոք ստացվեց վիրտուալ, բայց շատ հետաքրքիր ճանապարհորդություն։ Բացի նրանից, որ մենք շատ նոր բան իմացանք Միդորի սանի ներկայացրածից, մեր մեջ ավելի մեծացավ այդ հրաշագեղ

ՀԱՆԱՄԻ՝ ծաղիկներով հիանալու ավանդույթ

ՀԱՆԱՄԻ՝ ծաղիկներով հիանալու ավանդույթ

Շահվերդյան Դիանա «ԻՐՈՀԱ»կենտրոնի անդամ Հանամի նշանակում է ծաղիկներով հիանալ: Ճապոնիայում շատ են սակուրայի (վայրի բալենի) ծառերը, որոնց ծաղկման ժամանակ ճապոնացիները սովորաբար ընտանիքով կամ ընկերների հետ միասին այդ ծառերի տակ փոքրիկ խնջույքներ են անում: Այս ավանդույթը եկել է դեռ հին ժամանակներից և պահպանվել մինչ մեր օրերը: «Իրոհա» կենտրոնի անդամները նույնպես նշում են այս տոնը:  Ծաղիկների ծաղկման շրջանում՝ Հանամի անելու նպատակով, մենք գնացինք Արմավիրի մարզի Գետաշեն գյուղ: Մեզ հետ էին եկել նաև մեր կենտրոնի ճապոնացի ընկերները: Մինչ Գետաշեն հասնելը այցելեցինք Սարդարապատ հուշահամալիր: Մեր ճապոնացի ընկերները, ի դեպ և ես, առաջին անգամ էինք Սարդրապատում և շատ տպավորված էինք: Հասնելով Գետաշեն նախ այցելեցինք մեր ընկերուհու՝ Իրոհա կենտրոնի անդամներից մեկի տատիկին, ով աճեցնում է շատ

Ճապոնիայով լեցուն կիրակի «Իրոհա» կենտրոնում

Ճապոնիայով լեցուն կիրակի «Իրոհա» կենտրոնում

Շուշան Տոնյան «Իրոհա» կենտրոնի անդամ Կարծում եմ՝ շատ ժամանակ չի անցել այն օրվանից, երբ առաջին անգամ բացահայտեցի Ճապոնիան ինձ համար, երբ խնդրեցի մայրիկիս գիրք գնել Ճապոնիայի մասին, երբ առաջին անգամ ճապոնացի տեսա և ուրախությունից լաց եղա, երբ գրեցի ճապոներեն առաջին տառը` առաջին հիեորոգլիֆը …: Բայց իմ սերը Ճապոնիայի հանդեպ չի փոխվել, ավելի է ավելացել: Սակայն մի բան է փոխվել իմ մեջ. ես զգում եմ, որ Ճապոնիան ինձ ավելի ու ավելի է մոտեցել, որ այժմ ճապոնացի տեսնելիս ոչ թե լաց եմ լինում, այլ ցանկանում խոսել նրա հետ իմ սիրելի լեզվով, խոսել, խոսել ամեն օր, բոլորի հետ ճապոներեն: Եվ այս ամենը իմ սիրելի Իրոհա կենտրոնի և սենսեյի շնորհիվ: Մենք Իրոհա կենտրոնում հաճախակի

Սեցուբուն «Իրոհա» կենտրոնում

Սեցուբուն «Իրոհա» կենտրոնում

Զարինե Հովակիմյան «Իրոհա» կենտրոնի անդամ Վերջերս «Իրոհա» կենտրոնը նորից մարդաշատ էր: Այս անգամ կենտրոնում նշում էինք ճապոնական ավանդական տոներից մեկը՝ Սեցուբունը: Անկեղծ ասած ես առաջին անգամ էի լսում և մասնկացում այդ տոնին ու ասեմ, որ շատ տպավորված եմ: Ճապոնիան և ճապոնացիները չեն դադարում ամեն անգամ ինձ զարմացնել իրենց յուրահատուկ մտքերով և լուծումներով: Միջոցառման սկզբում մեր ուսուցիչները մեզ բացատրեցին ինչ է Սեցուբունը և ինչպես են այն նշվում: Այնուհետև ցուցադրեցին նկարներ և տեսանյութեր, թե ինչպես են տոնում Սեցուբունը ճապոնացիները:   Այդ ամենից հետո սկսվեց «տոնը»: Ինքներս մեր ձեռքով սովորեցինք պատրաստել Էհոու-մակի: Մի փոքր բարդ էր, երևի այն պատճառով, որ առաջին անգամն էր, բայց կարծում եմ բոլորիս մոտ շատ լավ ստացվեց:   Պատրաստելուց

Ճապոնական Նոր Տարին «Իրոհա» կենտրոնում

Ճապոնական Նոր Տարին «Իրոհա» կենտրոնում

Շուշան Հակոբյան «Իրոհա» կենտրոնի անդամ Ճապոնիայում Ամանորը ամենասպասված և սիրելի տոներից մեկն է: Նախկինում այն նշում էին չինական լուսնային օրացույցի համաձայն գարնան սկզբին, սակայն 1873 թ. սկսած ճապոնացիներն անցում են կատարում բոլորի կողմից ընդունված Գրիգորյան օրացույցին` Ամանորը նշելով հունվարի 1-ին: Ճապոնիայում դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 4-ը հանգստյան օրեր են համարվում բոլորի համար: Նախատոնական օրերին ճապոնական քաղաքների փողոցներում բացված ամանորյա շուկաներում վաճառվում է գրեթե ամեն ինչ` հուշանվերներ, թալիսմաններ, ամենատարբեր ծիսական պարագաներ և այլն: Տոնական զարդարանքի յուրօրինակ մասն է կազմում կադոմացուն (門松, «շքամուտքի սոճի»), որը պատրաստում են ծղոտե պարաններով միմյանց կապված սոճուց և բամբուկից, զարդարում մանդարինով, ջրիմուռներով, այլ պարագաներով և դնում դրսում` դռան առջև` ողջունելու համար Նոր Տարվա աստվածություն Տոշիգամիին (年神): Ամանորի

Մեր առաջին Կակիձոմեն

Մեր առաջին Կակիձոմեն

Փերի Սողոմոնյան «Իրոհա» կենտրոնի անդամ Կակիձոմե (書き初め, «առաջին գիր») ՝ Նոր Տարուն գրվող առաջին հիերոգլիֆն է: Այն գրվում է վայելչագրության (կալիգրաֆիա) համար նախատեսված հատուկ թղթի, կամ «վաշի» կոչվող ճապոնական ավանդական թղթի վրա՝ վրձնով: Ի սկզբանե այս սովորույթը ծագել է կայսերական պալատում և տարածվել է ժողովրդի մեջ Էդո դարաշրջանում (1603-1868թթ): Նախկինում թղթի վրա ոտանավորներ էին գրվում, իսկ մեր ժամանակներում ճապոնացիները գրում են այնպիսի հիերոգլիֆներ, որոնք իմաստով կապված են «երջանկության» հետ, ինչպիսիք են՝ գարուն (春), երկարակեցություն (長寿), հավերժական երիտասարդություն (永遠の若さ) և այլն: Մենք ևս Իրոհա կենտրոնում այս տարի հնարավորություն ունեցանք գրել մեր առաջին Կակիձոմեն՝ Սյու սենսեյի հիերոգլիֆների դասի ժամանակ: Առաջին հայացքից թվում էր թե հեշտ է գրել , բայց երբ վրձինը հայտնվում է քո ձեռքում,