Զարինե Հովակիմյան «Իրոհա» կենտրոնի անդամ Վերջերս «Իրոհա» կենտրոնը նորից մարդաշատ էր: Այս անգամ կենտրոնում նշում էինք ճապոնական ավանդական տոներից մեկը՝ Սեցուբունը: Անկեղծ ասած ես առաջին անգամ էի լսում և մասնկացում այդ տոնին ու ասեմ, որ շատ տպավորված եմ: Ճապոնիան և ճապոնացիները չեն դադարում ամեն անգամ ինձ զարմացնել իրենց յուրահատուկ մտքերով և լուծումներով: Միջոցառման սկզբում մեր ուսուցիչները մեզ բացատրեցին ինչ է Սեցուբունը և ինչպես են այն նշվում: Այնուհետև ցուցադրեցին նկարներ և տեսանյութեր, թե ինչպես են տոնում Սեցուբունը ճապոնացիները: Այդ ամենից հետո սկսվեց «տոնը»: Ինքներս մեր ձեռքով սովորեցինք պատրաստել Էհոու-մակի: Մի փոքր բարդ էր, երևի այն պատճառով, որ առաջին անգամն էր, բայց կարծում եմ բոլորիս մոտ շատ լավ ստացվեց: Պատրաստելուց
Սեցուբուն «Իրոհա» կենտրոնում
