Շուշան Տոնյան
«Իրոհա» կենտրոնի անդամ

Կարծում եմ՝ շատ ժամանակ չի անցել այն օրվանից, երբ առաջին անգամ բացահայտեցի Ճապոնիան ինձ համար, երբ խնդրեցի մայրիկիս գիրք գնել Ճապոնիայի մասին, երբ առաջին անգամ ճապոնացի տեսա և ուրախությունից լաց եղա, երբ գրեցի ճապոներեն առաջին տառը` առաջին հիեորոգլիֆը …: Բայց իմ սերը Ճապոնիայի հանդեպ չի փոխվել, ավելի է ավելացել: Սակայն մի բան է փոխվել իմ մեջ. ես զգում եմ, որ Ճապոնիան ինձ ավելի ու ավելի է մոտեցել, որ այժմ ճապոնացի տեսնելիս ոչ թե լաց եմ լինում, այլ ցանկանում խոսել նրա հետ իմ սիրելի լեզվով, խոսել, խոսել ամեն օր, բոլորի հետ ճապոներեն: Եվ այս ամենը իմ սիրելի Իրոհա կենտրոնի և սենսեյի շնորհիվ: Մենք Իրոհա կենտրոնում հաճախակի միջոցառումներ ենք ունենում, որոնք հաճելի են և հետաքրքիր: Յուրաքանչյուր միջոցառումից հետո մի նոր բան եմ սովորում Ճապոնիայի մասին:

Օրինակ, նախորդ կիրակի ես հնարավորություն ունեցա Իրոհայում ավելի մոտիկից ծանոթանալու ճապոնական խոհանոցին և մարտի 3- ին նշվող աղջիկների և տիկնիկների տոնին՝ Հինամացուրիին: Իրոհա կենտրոն հյուր էր եկել մի ճապոնուհի ՝ Կումի սանը: Նա մեզ համար ճապոնական խոհանոցից հետաքրքիր խորտիկներ պատրաստեց, իսկ մենք ամբողջ ժամանակ ուշի ուշով դիտում էինք, ապա փորձեցինք ինքներս պատրաստել: Ես գոհունակությամբ նկատեցի, որ մի փոքր կարողանում եմ հասկանալ Կումի սանի մեկնաբանությունները:

10856528_1558874901059592_8487246741539357768_o 10548056_1558875371059545_8337903134898281472_o

11038593_1558875391059543_3956985411321053386_o 10849074_1558875087726240_8957440540555497924_o

Այնուհետև ճապոնական խոհանոցը վայելելուց հետո սկսեցինք տիկնիկներ պատրաստել հինակաձարիի համար : Հինակաձարին զարդարում են աղջիկների տոնի՝ Հինամացուրիի ժամանակ: Այն բաղկացած է հինգ աստիճանից. առաջին աստիճանը զբաղեցնում են կայսրը և կայսրուհին, հետո պալատական տիկնայք, երրորդ աստիճանին՝ երաժիշտները և արվեստագետները, հասարակ մարդիկ, և վերջին աստիճանին դնում են իրեր:

10481649_1558875474392868_5056302132739521598_o 11046902_1558875691059513_527222804371116631_o

Մենք մեր տիկնիկները պատրաստեցինք թղթից՝ օրիգամիով: Օրիգամին թուղթ ծալելու ճապոնական արվեստ է, որը լայն տարածում է գտել ոչ միայն Ճապոնիայում, այլև ողջ աշխարհում: Մենք ծալեցինք տիկնիկները և դրեցինք հինակաձարիին: Հիանալի, պայծառ ու, ամենակարևորը, Ճապոնիայով լեցուն օր էր:

10996379_1558875184392897_3583099703364281205_o 1504516_1558875617726187_4959470867487031639_o

Ճապոնիայով լեցուն կիրակի «Իրոհա» կենտրոնում