Յանա Ղարիբյան
«ԻՐՈՀԱ» կենտրոնի անդամ

Իրոհա կենտրոնում հաճախ կազմակերպվում են զանազան միջոցառումներ։ Ես ուզում եմ պատմել դրանցից մեկի՝ «Մշակութային փոխանակման երեկո» միջոցառման նմասին։

IMG_0146_batch IMG_0161_batch

Վերջերս մեզ այցելել էր ճապոնիայի համալսարանի ուսանողուհի՝ Ինագավա Միդորին (Միդորի սանը)։ Ինչպես նախատեսված էր ծրագրով, Միդորի սանը նախ մեզ սովորեցրեց պատրաստել ճապոնական քաղցրավենիք՝ ուիրո (外郎)։ Պատրաստման ձևը շատ հեշտ էր և շատ համեղ էր:

IMG_0163_batch IMG_0202_batch

Քանի դեռ Ույրո-ն սառում էր սառնարանում, Միդորի սանը մեզ ներկայացրեց ճապոնիայի մշակույթը, պատմեց տեսարժան վայրերի և ճապոնացիների առօրյայի մասին: Միդորի սանը իր պրեզենտացիան անվանել էր «10–օրյա ճանապարհորդություն Ճապոնիայով», և իրոք ստացվեց վիրտուալ, բայց շատ հետաքրքիր ճանապարհորդություն։ Բացի նրանից, որ մենք շատ նոր բան իմացանք Միդորի սանի ներկայացրածից, մեր մեջ ավելի մեծացավ այդ հրաշագեղ երկիրը սեփական աչքերով տեսնելու ցանկությունը:

IMG_0207_batch IMG_0223_batch

Մենք մեր հերթին նույնպես պատրաստվել էինք Միդորի սանի հետ հանդիպմանը: Մեր պրեզենտացիան, բնականաբար, Հայաստանի մասին էր և, բնականաբար, ճապոներեն լեզվով: Պրեզենտացիան մեր միասնական աշխատանքի արդյունքն էր, որն ինքնին շատ հետաքրքիր էր պրոցես էր: Այս անգամ որոշել էինք մանրամասն ներկայացնել հայկական երեք տոները՝ Վարդավառը, Սուրբ Սարգսի տոնը և Տրնդեզը (Տյառընդառաջ)։ Եվ որպեսզի մեր հյուրը ոչ միայն տեսականում, այլ նաև գործնականում «լիովին զգա» այդ տոների «ոգին», պրեզենտացիայի վերջում մենք նախ ջրեցինք Միդորի սանին, հետո միասին թռանք կրակի վրայով, իսկ վերջում համտեսեցինք աղի բլիթ։ Այս ամենը իհարկե սիմվոլիկ, բայց շատ զվարճալի էր: Հուսով եմ Միդորի սանին դուր եկավ։

IMG_0258_batch IMG_0260_batch

Հետո մենք ծանոթացրեցինք Միդորի սանին հայկական տարազի հետ։ Նա հագավ տարազը (որը ի դեպ նրան շատ էր սազել) և մեզ հետ շուրջպար բռնեց։ ճապոնական և հայկական քաղցրավենիքի՝ միջոցառման սզբում պատրաստած Ույրո-ի և հայկական գաթա ու փախլավայի համտեսումով ավարտվեց մեր՝ Միդորի սանի հետ շատ ջերմ ու հաճելի հանդիպումը։

IMG_0272_batch IMG_0273_batch

Միդորի սան, դոումո արիգատոու գոձաիմասիտա!

Հ.Գ. հաջորդ օրը ես տանը պատրաստեցի Ույրո: Իմ ընտանիքի բոլոր անդամները շատ հավանեցին:)

Մշակութային փոխանակման երեկո «10–օրյա ՎԻՐՏՈՒԱԼ ճանապարհորդություն Ճապոնիայով»