ՀԱՆԱՄԻ՝ ծաղիկներով հիանալու ավանդույթ

ՀԱՆԱՄԻ՝ ծաղիկներով հիանալու ավանդույթ

Շահվերդյան Դիանա «ԻՐՈՀԱ»կենտրոնի անդամ Հանամի նշանակում է ծաղիկներով հիանալ: Ճապոնիայում շատ են սակուրայի (վայրի բալենի) ծառերը, որոնց ծաղկման ժամանակ ճապոնացիները սովորաբար ընտանիքով կամ ընկերների հետ միասին այդ ծառերի տակ փոքրիկ խնջույքներ են անում: Այս ավանդույթը եկել է դեռ հին ժամանակներից և պահպանվել մինչ մեր օրերը: «Իրոհա» կենտրոնի անդամները նույնպես նշում են այս տոնը:  Ծաղիկների ծաղկման շրջանում՝ Հանամի անելու նպատակով, մենք գնացինք Արմավիրի մարզի Գետաշեն գյուղ: Մեզ հետ էին եկել նաև մեր կենտրոնի ճապոնացի ընկերները: Մինչ Գետաշեն հասնելը այցելեցինք Սարդարապատ հուշահամալիր: Մեր ճապոնացի ընկերները, ի դեպ և ես, առաջին անգամ էինք Սարդրապատում և շատ տպավորված էինք: Հասնելով Գետաշեն նախ այցելեցինք մեր ընկերուհու՝ Իրոհա կենտրոնի անդամներից մեկի տատիկին, ով աճեցնում է շատ