Դեսպանի այցը «ԻՐՈՀԱ» կենտրոն

Դեսպանի այցը «ԻՐՈՀԱ» կենտրոն

Հախվերդյան Աննա «ԻՐՈՀԱ» կենտրոնի անդամ Հունիսի 24-ին ԻՐՈՀԱ կենտրոնը նորից մարդաշատ էր: Մի խումբ անդամներ խոհանոցում պատրաստում էին ճապոնական քաղցրավենիք: Մեկ ուրիշ խումբ սենյակի պատերին պաստառներ էին փակցնում: Ամենը հիշեցնում էր հերթական միջոցառման նախապատրաստական աշխատանքները, բացառությամբ մեկ բանի: Բոլորը մի տեսակ զուսպ էին, լուռ, դեմքին ինչ-որ հուզմունք կար: Ինչու՞: Որովհետև այդ օրը մենք շատ կարևոր հյուր էինք սպասում: Հայաստանում Ճապոնիայի դեսպան`Էիջի Տագուչին տիկնոջ հետ պետք է այցելեր «ԻՐՈՀԱ» կենտրոն, ներկա գտնվելու ճապոներենի դասաժամին և ծանոթանալու կենտրոնի գործունեությանը: Մենք անչափ ուրախ էինք նման առիթին: Իհարկե մեզ համար շատ մեծ պատիվ էր հանդիպել մեր շատ սերելի երկրի դեսպանին, ուստի մեր հուզմունքը պայմանավորված էր միայն ու միայն նրանով, որ ուզում էինք լավ ներկայանալ: