Ճապոնիայով լեցուն կիրակի «Իրոհա» կենտրոնում

Ճապոնիայով լեցուն կիրակի «Իրոհա» կենտրոնում

Շուշան Տոնյան «Իրոհա» կենտրոնի անդամ Կարծում եմ՝ շատ ժամանակ չի անցել այն օրվանից, երբ առաջին անգամ բացահայտեցի Ճապոնիան ինձ համար, երբ խնդրեցի մայրիկիս գիրք գնել Ճապոնիայի մասին, երբ առաջին անգամ ճապոնացի տեսա և ուրախությունից լաց եղա, երբ գրեցի ճապոներեն առաջին տառը` առաջին հիեորոգլիֆը …: Բայց իմ սերը Ճապոնիայի հանդեպ չի փոխվել, ավելի է ավելացել: Սակայն մի բան է փոխվել իմ մեջ. ես զգում եմ, որ Ճապոնիան ինձ ավելի ու ավելի է մոտեցել, որ այժմ ճապոնացի տեսնելիս ոչ թե լաց եմ լինում, այլ ցանկանում խոսել նրա հետ իմ սիրելի լեզվով, խոսել, խոսել ամեն օր, բոլորի հետ ճապոներեն: Եվ այս ամենը իմ սիրելի Իրոհա կենտրոնի և սենսեյի շնորհիվ: Մենք Իրոհա կենտրոնում հաճախակի